Լեհաստանի հետ Կալինինգրադի սահմանին հերթում է մոտ 150 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի հետ ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանին գտնվող Մամոնովո 2 բազմակողմ ավտոմոբիլային անցակետում հերթը հասել է 150 ավտոմեքենայի, եւ մեքենաները շարունակում են մոտենալ, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կալինինգրադի մաքսատան մամուլի քարտուղարը:

Հունվարի 6-ին Մամոնովո 2-ում 130 մեկնող մարդատար ավտոմեքենա է եղել։ Առավոտյան սահմանակից կողմը սկսել է շատ վատ ընդունել տրանսպորտային միջոցները, իսկ տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչեւ 9.00-ն լեհերն ընդհանրապես ոչ մի մեքենա չեն ընդունել, նշել են մաքսատանը:

«Մեկ օրում Կալինինգրադի մաքսավորները ելքի համար ձեւակերպել են 512 տրանսպորտային միջոց։ Բայց կարելի էր ավելի շատ ձևակերպել 100-ով կամ 200-ով, եթե հարակից կողմն ավելի օպերատիվ աշխատեր։ Հերթն աճել է, միայն ՌԴ-ից ելքի անցակետի դիմաց մոտ 150 մարդատար է կանգնած։ Եվ մեքենաները շարունակում են մոտենալ»,- հայտնել Է մամուլի քարտուղարը։

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Մամոնովո 2-ում հերթը բաղկացած է միայն արտասահմանյան համարանիշերով մարդատար ավտոմեքենաներից։

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները