Բուժաշխատողների հավաստագրման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժաշխատողների հավաստագրման գործընթացն այսուհետ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ Բուժաշխատողների ռեգիստրում, որտեղ յուրաքանչյուր մասնագետ պետք է ունենա անձնական էջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ այս հարթակում բուժաշխատողները կարող են էլեկտրոնային հայտ ներկայացնել (հավաստագրման կամ թեստավորման) մասնագիտական գործունեության իրավունք ընձեռող հավաստագիր ստանալու համար, ինչպես նաև` հետևել գործընթացին: