Տարածաշրջանային

Սեյյեդ Ալի Խամենեինխոստացել է խիստ պատասխան տալ Քերմանում ահաբեկչությունն իրականացնողներին

2 րոպեի ընթերցում

Սեյյեդ Ալի Խամենեինխոստացել է խիստ պատասխան տալ Քերմանում ահաբեկչությունն իրականացնողներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին խոստացել է խիստ պատասխան տալ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Սեյյեդ Ալի Խամենեին նաև ցավակցություն է հայտնել ավելի քան 100 մարդու կյանք խլած երկու պայթյունների զոհերի հարազատներին։

«Եվս մեկ անգամ Իրանի ժողովրդի չար և հանցագործ թշնամիները ողբերգություն ստեղծեցին և Քերմանում սպանեցին մեծ թվով թանկագին մարդկանց», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը հունվարի 3-ին։

Սեյյեդ Ալի Խամենեին հավելել է, որ ահաբեկչությունն իրականացնողները չեն կարող հանդուրժել ժողովրդի սերը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հանդեպ, որի գերեզմանի մոտ էլ տեղի են ունեցել պայթյունները։

«Նրանք պետք է իմանան, որ ողբերգություն ստեղծելու այս գործողությանը կհաջորդի խիստ պատասխան՝ Աստծո կամքով», - ասել է նա։

Իրանի Քերմանի նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211-ը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Tasnim-ը հաղորդում է, որ հեռվից պայթեցվել են պայթուցիկներով լի երկու պայուսակներ։ Առաջին պայթյունն իրականացվել է տեղի ժամանակով ժամը 14։50-ին՝ Սոլեյմանիի գերեզմանից 700 մ հեռավորության վրա։ Իսկ երկրորդ պայթյունն իրականացվել է 10 րոպե անց՝ Սոլեյմանիի գերեզմանից մոտ 1 կմ հեռավորության վրա։

Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Իրանում հունվարի 4-ին համապետական սուգ է հայտարարվել։

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում