Հասարակական

Սուրեն Շահվերդյանը նշանակվել է Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

1 րոպեի ընթերցում

Սուրեն Շահվերդյանը նշանակվել է Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից:

«Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ 2019 թ.-ից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մխիթարյանին ծավալած բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար։ Մ. Մխիթարյանը կշարունակի պաշտոնավարել թատրոնում որպես տնօրենի խորհրդական»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում