Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական

ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Մատնանշվել են խնդիրները, հիմնական միջոցառումներն ու ձեռքբերումները։

Ամփոփելով նիստը և 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրների առնչությամբ մի շարք հանձնարարականներ տալով պատասխանատու

ստորաբաժանումների ղեկավարներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։

Նիստի ավարտին 2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության

արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած զորամասերի հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշները, իսկ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով