Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական նոր համագործակցության շուրջ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական նոր համագործակցության շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր բանակցություններ են սկսվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսվե՞լ են Հայաստանի և Ռուսաստանի միջև:

«Չեմ բացառում»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը չհամաձայնեց այն տեսակետին, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան՝ ընդգծելով, որ հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են:

«Կա հակակրանք այն քաղաքականության, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»,-ասաց նա:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ավելի վաղ հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր են քննարկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում