Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«2023 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի այցը Երևան, որի ընթացքում տեղի կունենա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Ազգային անվտանգության խորհուրդների կոմիտեի քարտուղարների և ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի համատեղ նիստը, որը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում», - ասված է հաղորդագրության մեջ։

2023 թվականին Մինկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումներին Հայաստանը չի մասնակցել։ Հանդիպումներից հետո հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ներկակացնելու հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում