Միխայիլ Միշուստինը Պեկինում հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Չինաստան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել այդ երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, բանակցությունների ժամանակ Սի Ծինփինը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում փոխգործակցության ամուր հիմքերի մասին։

«Այսօր դրված է մեր փոխգործակցության ամուր հիմքը, աճում են դրա մասշտաբն ու որակը, ամրապնդվում են ռիսկերին դիմակայելու հնարավորությունները, ինչը լիովին ցույց է տալիս սթրեսակայունությունը և երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության լայն հեռանկարը», - նշել է Սի Ծինփինը։

Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ կողմերը պետք է մեծացնեն դրական ազդեցությունները բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններում, համատեղ առաջ շարժվեն սոցիալ-տնտեսական զարգացման և մարդկության միասնական ճակատագրի համայնք ստեղծելու բնագավառում:

Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, դեկտեմբերի 19-ին Միխայիլ Միշուստինը հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ, համանախագահել Չինաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների 28-րդ հերթական հանդիպումը, որից հետո կողմերը ներկա են գտնվել տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթերի ստորագրմանը։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին