Հասարակական

Երևան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենայի բախված երթուղային միկրոավտոբուսը կողաշրջվել է, 14 ուղևոր հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենայի բախված երթուղային միկրոավտոբուսը կողաշրջվել է, 14 ուղևոր հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 17-ին, ժամը 11:57-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ-ն տեղի է ունեցել ՃՏՊ՝ երթուղային տաքսին կողաշրջվել է. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Իջևան (Մ-4) ավտոճանապարհի 130-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1964 թ.) և Երևան-Իջևան երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս կողաշրջվել է. կան տուժածներ:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 14 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում