Քաղաքականություն

Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում․ Բայրամով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 47-րդ նիստում, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով:

Բայրամովը համաժողովի մասնակիցներին պատմել է հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում