ԱԺ-ն ընդունեց օնլայն տաքսի ծառայություն մատուցողների համար պետական տուրք սահմանող նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընդունված նոր օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի կանոնակարգել օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք նաև էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ստանալով 56 կողմ, 6 դեմ, 17 ձեռնպահ ձայներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ: Օրենսդրական դաշտի չկարգավորման պայմաններում ոլորտում բացակայում են վերահսկողական հստակ մեխանիզմները:

«Փաթեթով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության հասկացությունը՝ որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրում: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը սահմանել որպես ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության և պատվիրատուին էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Առաջարկվում է յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր տրամադրելու պահանջ, որի համար պետական տուրքը կկազմի ընդհանուր արժեքի կանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 2 տոկոսի չափով, 2025-ի հունվարի 1-ից՝ 3.5 տոկոսի չափով, 2026-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոսի չափով, անկանխիկ վճարման դեպքում՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1.5 տոկոսի չափով, 2025 թ հունվարի 1-ից՝ 2.5 տոկոսի չափով, 2026-ի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով»,-ներկայացրեց փոխնախարարը:

Պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման լիազորությունը կվերապահվի էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին: Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի 1 մլն դրամ պետական տուրքի պահանջ: Ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը կթույլատրվի միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը