Քաղաքականություն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սպիտակ տանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սպիտակ տանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու Հայաստանի հանձնառությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում