Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում չբնակեցված շինության տանիք է այրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 26-ին, ժամը 01։36-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցի շենքերից մեկի տանիքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված շինության տանիքում (մոտ 1000 քմ):
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։54-ին, մարվել՝ 04:53-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 750 քմ):