Հասարակական

Բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ բանակում ազատվել են հինգերորդ շարասյունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ազատվե՞լ են բանակում 5-րդ շարասյունից:

Փաշինյանը նախ պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն հինգերորդ շարասյուն ասելով. այն անձանց շրջանակն է, որի գործողություններում ու որի ընկալումներում սեփական պետության և պետության վարած քաղաքականություններն իրենց առաջնայնությունը զիջում են այլ երկրների կողմից վարվող քաղաքականություններին:

«Այո, ըստ էության, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից»,-ասաց վարչապետը:

Պետական կառավարման համակարգում հնարավոր 5-րդ շարասյան առկայության վերաբերյալ հարցին Փաշինյանը պատասխանեց. «Մեծ մասամբ մեր պետական կառավարման համակարգը բավականին մեծ առաջընթաց ունի՝ պետական պաշտոնյաների գիտակցության մեջ սեփական պետականության ընկալումը բարձրագույն արժեք համարելու տեսակետից և սեփական պետության շահերն ու քաղաքականությունները որևէ կերպ այլ պետությունների նկատմամբ չնսեմացնելու տրամաբանությամբ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում