Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատի մեջ լրացում է նախապատրաստում՝ արցախցիների գույքային իրավունքների վերականգնման հարցով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական չորրորդ գանգատի մեջ լրացում է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների վերականգնման հարցով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա ասաց, որ հայցը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe