Podcast ՍոցUp․ Ինչ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի կարգավորումներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի վերջին փոփոխություններով նախորդ տարի մի քանի կարգավորումներ են ավելացվել։

Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ ավելացվել են սոցփաթեթի ուղղությունները՝ մասնավորապես ատամնաբուժական, լողավազանային, սպորտային համալիրների ծառայություններ։

Նրա տեղեկատվությամբ՝ կարևոր փոփոխություններից մեկը նաև նա է, որ աշխատանքից ազատվելուց հետո մինչև մեկ ամիս, եթե աշխատողը կրկին աշխատանքի է անցնում կրկին այնպիսի կառույցում, որը սոցփաթեթ է տրամադրում, նա կշարունակի օգտվել իր փաթեթից՝ ի տարբերություն նախկինի, երբ պետք էր 6 ամիս սպասել դրան։

Մյուս փոփոխությունը, որ արվել է, այն է, որ եթե աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ է, ապա այդ ընթացքում սոցփաթեթի գումարները շարունակվելու են փոխանցվել նրա հաշվին, ինչը նախկինում չկար։

Մանրամասները՝ փոդքասթում

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ