Ինչու ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան չեն մասնակցում Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ նիստին․ պարզաբանում է Խանդանյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պարզաբանումներ չեն ներկայացրել, թե ինչու չեն մասնակցում Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ներկայացրել են պատճառները, թե ինչու չեն մասնակցել ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանին։

«Որպես այդպիսին պազաբանումներ չեն ներկայացվել։ Ես գիտեմ, որ երեկ Ռուսաստանի պատվիրակությունը նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին։ Ասեմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չէ, որ հրավերներ է ուղարկել երկրների խորհրդարաններին, դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը։ Բոլոր 56 երկրների և 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը՝ նրանք մի քանի անգամ հարց են բարձրացրել տարբեր ձևաչափերով Հայաստանում իրենց անվտանգության հետ կապված։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին արձագանքել է, որ Ազգային ժողովը պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան»,- ասաց Խանդանյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստանը նախադեպ ունեցել է, երբ Ադրբեջանի պատվիրակները մասնակցել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին։

« Կան անվտանգության արարողակարգերը և մենք պատրաստ ենք դա անել, բայց նրանք չեն եկել»,- ավելացրեց Խանդանյանը։

Ինչ վերաբերվում է Թուրքիայի պատվիրակության չմասնակցելուն՝ Խանդանյանը այդ մասով տեղեկություն չունի։

Հայերեն English Français Русский 中文

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել