Քաղաքականություն

Հայաստանը ստորագրել է Կիբերհանցագործության դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ստորագրել է Կիբերհանցագործության դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ ստորագրել է Կիբերհանցագործության դեմ կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների բացահայտման մասին (CETS No. 224)։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրությունը։

Արձանագրությունը իրավական հիմք է տրամադրում տիրույթի անունի գրանցման մասին տեղեկատվության բացահայտման և բաժանորդների մասին տեղեկատվության առնչությամբ ծառայություններ մատուցողների հետ անմիջական համագործակցության, բաժանորդների և թրաֆիքի մասին տեղեկատվության ստացման արդյունավետ միջոցների, արտակարգ իրավիճակներում անհապաղ համագործակցության, փոխօգնության գործիքների, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության երաշխիքների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում