Տարածաշրջանային

Իրանն ԱՄՆ-ին ծանուցել է, որ  պաղեստինաիսրայելական հակամարտության սրացում չի ցանկանում

2 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ին ծանուցել է, որ  պաղեստինաիսրայելական հակամարտության սրացում չի ցանկանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները դիվանագիտական ​​ուղիներով ԱՄՆ-ին ծանուցել են, որ պաղեստինաիսրայելական հակամարտության մասշտաբների աճ չեն ցանկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Financial Times-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ Աբդոլլահիանը նախազգուշացրել է, որ տարածաշրջանային հակամարտությունն անխուսափելի կլինի, եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածին։

«Վերջին 40 օրվա ընթացքում Իրանն ու Միացյալ Նահանգները հաղորդագրություններ են փոխանակել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության ամերիկյան բաժնի միջոցով», - ասել է Ամիր Աբդոլլահիանը FT-ին՝ բացառելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը։

«Պատասխանելով ԱՄՆ-ին՝ մենք ասել ենք, որ Իրանը պատերազմի տարածում չի ցանկանում, բայց տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ընդունած մոտեցման պատճառով, եթե Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների դեմ հանցագործությունները չդադարեն, հնարավոր է ցանկացած տարբերակ, և ավելի լայնածավալ հակամարտությունը կարող է անխուսափելի լինել», - հավելել է Իրանի ԱԳ նախարարը։

Նոյեմբերի 15-ին Reuters-ը հաղորդել էր, որ ըստ իր բարձրաստիճան աղբյուրների՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ նոյեմբերի սկզբին կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թեհրանը կշարունակի քաղաքական և բարոյական աջակցությունը ՀԱՄԱՍ-ին, սակայն ուղղակիորեն չի ներգրավվի հակամարտության մեջ։

Ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների՝ հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռմբակոծությունների և ցամաքային գործողության ընթացքում առնվազն 11 500 մարդ է զոհվել, որոնցից 4700-ը՝ երեխաներ։ Իսկ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Ի դեպ, Իսրայելը հաղորդում էր 1400 զոհի մասին, սակայն վերջին պաշտոնական հայտարարության ժամանակ այդ թիվը 200-ով նվազեցվել է։

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Քաղաքականություն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

Իրան

Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում