Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Կանադայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը Կանադայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ:

Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում