Հասարակական

Հանրապետության տարածքում առաջիկայում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում առաջիկայում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, նոյեմբերի 18-ին, 19-ի և 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ի գիշերը և առավոտյան, 19-ի գիշերը, 20-ին, 21-ի գիշերը կլինի անձրև։

16-11-yerevan.jpg (43 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։

16-11-armenia.jpg (189 KB)

Մարզերում նոյեմբերի 16-ի ցերեկը, նոյեմբերի 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին, 17-ին, 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում