Հայաստանում կբացվի գորգի թանգարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով Հայաստանում գորգի թանգարան է բացվելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Հայաստանը Հարավային Կովկասի գորգագործության կենտրոնն է եղել: Գորգի թանգարանի ստեղծումը կլինի այդ ընդգծելու քայլերից ամենակարևորը: Ըստ մեզ՝ սա Լեռնային Ղարաբաղի հետ կապված կարևոր ռազմավարական քայլ կլինի, քանի որ կան երկրներ, որ նշում են, թե գորգագործության կենտրոն են, բայց այդ կենտրոնը Հայաստանն է»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով Շուշիի գորգերի թանգարանից Հայաստան բերված գորգերը նոր ստեղծվող թանգարանում ներկայացնելուն՝ Քոչարյանը շեշտեց՝ այն թանգարանը պետական է լինելու և պետք է ստեղծված լինի պետական հավաքածուի վրա:

Փոխնախարարի խոսքով՝ Շուշիի գորգերի թանգարանի գորգերը մասնավոր հավաքածուից են և պատկանում են Վարդան Ասծատրյանին: «Մենք կարող ենք համագործակցել, նրա հավաքածուի ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել, բայց թանգարանը պետական է, ինչը նշանակում է, որ մասնավորն այնտեղ մասնաբաժին ունենալ չի կարող անկախ նրանից հավաքածուն Երևանինն է, Շուշիինը, թե այլ, սակայն մենք բաց ենք համագործակցության համար: Բազմիցս պարոն Ասծատրյանին համագործակցելու առաջարկներ արել ենք, բայց չի ստացվել: Մենք պայմանավորվածություն ունեինք Հայաստանի պատմության թանգարանում համատեղ ցուցադրություն իրականացնել, սակայն արձագանք չստացանք»,-շեշտեց փոխնախարարը:

Հայերեն

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային