Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը հարգում է Պաղեստինի ժողովրդի ընտրությունըե
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՄԱՍ-ին Մոսկվա հրավիրելը, որով հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «ընդգծում է Մերձավոր արեւելքում համապարփակ կարգավորման, պաղեստինյան ժողովրդի օրինական ազգային ակնկալիքների իրացման համար հնարավոր ամեն ինչ անելու ձգտումն ու ցանկությունըե: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության հետ այսօր կայացած հանդիպմանը: «Մենք հարգում ենք պաղեստինյան ժողովրդի ընտրությունը, որը արդար ու ազատ ժողովրդավարական ընտրությունների արդյունքն է,-ասել է նախարարը:-Դա հնարավոր դարձավ պաղեստինյան պետականության հիմքերը դրած փաստաթղթերի ընդունման շնորհիվե: «Մեր խնդիրն այն է, որ այդ պետականությունը օրինականություն ձեռք բերիե,- ընդգծել է Լավրովը: Նրա խոսքով, «այդ պայմանների ստեղծման գործում, որոնց շրջանակներում զարգանում է պաղեստինյան պետությունը, ավանդ են ներդրել շատ պետություններ ու կազմակերպություններ, նախեւառաջ ՄԱԿ-ըե: «Ակնկալում ենք, որ ՀԱՄԱՍ-ը՝ որպես պաղեստինյան խորհրդարանի, ինչպես նաեւ ապագա կառավարության առաջատար քաղաքական ուժ, իր ավանդը կներդնի նախորդ բոլոր համաձայնությունների համապարփակ իրացման գործումե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարարը: Իր հերթին ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալը հույս է հայտնել, որ «ռուսաստանյան կողմը կպաշտպանի պաղեստինյան ժողովրդի օրինական իրավունքներըե: ՀԱՄԱՍ-ը «շահագրգռված է, որ Ռուսաստանն առանձնակի դեր խաղա պաղեստինյան հարցումե,-ավելացրել է նա: