Քաղաքականություն

Գերմանիան և Հայաստանը էներգետիկ առումով զգալիորեն կախված են ՌԴ-ից, և դա մեկ օրում հնարավոր չէ փոխել․ Բերբոք

1 րոպեի ընթերցում

Գերմանիան և Հայաստանը էներգետիկ առումով զգալիորեն կախված են ՌԴ-ից, և դա մեկ օրում հնարավոր չէ փոխել․ Բերբոք

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան և Հայաստանը էներգետիկ առումով կախված են Ռուսաստանից, և դա մեկ օրում հնարավոր չէ փոխել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսին ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։

«Գերմանիան նույնպես զգալիորեն կախված է Ռուսաստանից էներգետիկ առումով և Հայաստանն էլ ևս կախվածություն ունի, և դա մեկ օրում փոխել հնարավոր չէ։ Մենք նաև հասկանում ենք, թե որքանով է Հայաստանը կախված Ռուսաստանից։ Գիտենք, որ մեզ ամուր գործընկերներ են պետք` կախվածությունը թուլացնելու համար։ Գերմանիան ազատվում է այդ կախվածությունից։ Մեզ պետք են նոր նախագծեր, նոր ենթակառուցվածքներ էներգետիկ անվտանգության ապահովման համար», - ասաց Գերմանիայի ԱԳ նախարարը, հավելելով, որ դա կարող է լինել «Սևծովյան մալուխի» նախագիծը։

Նրա խոսքով՝ Գերմանիան և Հայաստանը կարող են ավելի սերտ համագործակցել էներգետիկ անվտանգության ոլորտում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում