Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին հումանիտար աջակցություն ցուցաբերելու Էստոնիայի որոշման համար

1 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին հումանիտար աջակցություն ցուցաբերելու Էստոնիայի որոշման համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարի տեղակալը ողջունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել միջխորհրդարանական երկխոսությունը և հույս հայտնել, որ Էստոնացի խորհրդականների այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնմանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, հայ-էստոնական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Նշվում է, որ Պարույր Հովհաննիսյանն էստոնական կողմին ներկայացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերելու Էստոնիայի կառավարության որոշման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում