Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ հանդիպում կազմակերպել․ Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ հանդիպում կազմակերպել․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում», - ասել է Զախարովան։

Մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալի Ասադովի՝ Վրաստանում տեղի ունեցած հանդիպումը՝ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է «ցանկացած շփումները, որոնք օգնում են թուլացնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում