Իրանը հայտարարել է 19 ահաբեկիչներից բաղկացած բջիջը վերացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները երկրի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում ահաբեկչական բջիջ են ոչնչացրել։ Ըստ նահանգի հետախուզության վարչության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպության համատեղ հայտարարության՝ ձերբակալվել է 19 զինյալ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Օտարերկրյա լրտեսական ծառայությունները փորձում են ապակայունացնել իրադրությունը երկրում։ Հանցավոր խմբավորման ձերբակալված զինյալները կատարել են բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ, փորձել են թշնամություն սերմանել էթնիկ և կրոնական հողի վրա: Վերջին ամիսներին նրանց հաջողվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների ներգրավել իրենց հանցավոր գործունեության մեջ՝ նախապատրաստելու էթնիկ և կրոնական առաջնորդների սպանություններ, հրահրելու անկարգություններ, հարձակումներ իրականացնելու բանակի և իրավապահ մարմինների օբյեկտների վրա», - նշված է հայտարարությունում:

Խոսքը վերաբերում է «Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն» խմբավորմանը։ 1980-ականներին այն զինված պայքար է ղեկավարել Իսլամական Հանրապետության ղեկավարության դեմ։ Ավելի ուշ ​​խմբավորումը հաստատվել է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, գործել է Իրաքի տարածքից Սադամ Հուսեյնի կառավարման օրոք (1979-2003 թթ.) և օգտագործվել Իրանի դեմ պատերազմում։ Կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչվել ոչ միայն Իրանում, այլև Արևմուտքում, սակայն ավելի ուշ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան այն հանել են իրենց սև ցուցակներից։ Խմբավորումը բացահայտորեն իր գործունեության նպատակ է հայտարարում Իրանի ներկայիս ղեկավարության տապալումը:

Հայերեն Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին