Հասարակական

Երևանում մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը

2 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 27-ին մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը, որն իրակականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գրասենյակից, «Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը, քննարկել հայրենիքին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները:

Ըստ աղբյուրի՝ համագումարի բացման արարողությանը մասնակցել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՍԴ դատավորներ, Ազգային ժողովի պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Նշվում է, որ, ողջունելով հյուրերին, Գլխավոր հանձնակատարն ընդգծել է սփյուռքահայ իրավաբանների նվիրվածությունը հայկական շահերի պաշտպանությանը: «Քաջատեղյակ եմ, որ այսօր այստեղ են մարդիկ, ովքեր մասնակցում են աշխարհում հայկական շահերի պաշտպանության գործին տարբեր ուղղություններով: Փափուկ ուժը կարևոր զենք է, և հայկական սփյուռքի կողմից դրա թիրախային օգտագործումը և արդիական ընկալումը կարող է հանգեցնել էական փոփոխությունների հայկական շահերի պաշտպանության գործընթացներում: Կարծում եմ՝ սփյուռքյան տարբեր շրջանակների առավել լայն թափով ներգրավվածությունը լոբբիստական աշխատանքներում հայրենիքին աջակցելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը կարող է լինել»,- նշել է Զարեհ Սինանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում