Հունգարիայի ԱԳ նախարարը հույս է հայտնում, որ Արևելյան գործընկերության ծրագիրը կամրացնի Հայաստան-ԵՄ կապերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հույս է հայտնում, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը կարագացնի Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և կամրացնի կապերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիյարտոն այս մասին ասաց Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հունգարիան աջակցո՞ւմ է Հայաստանի ներգրավմանը «Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխ» նախագծին՝ կարևորելով նաև ՀՀ-ԵՄ գործընկերությունը:

Ինչ վերաբերում է Եվրամիության և Հայաստանի համագործակցությանը՝ Հունգարիայի ԱԳ նախարարն ասաց, որ իրենց հետաքրքրում է ԵՄ–ի ընդլայնումը: «Արտաքին հարաբերությունների զարգացումը մեր կողմից սատարվել է։ Հիմա երբ ԵՄ-ի մրցունակությունը նվազում է, մենք համարում ենք, որ արտաքին գործընկերային հարաբերությունները նման իրավիճակում ավելի նշանակալի են դառնում։ ԵՄ-ն որքան ավելի շատ երկրների կարողանա սատարել, այնքան ավելի շատ շանսեր կունենանք կանգնեցնելու ԵՄ-ի մրցունակության ողբերգական անկումը»,-ասաց Սիյարտոն:

Ըստ նրա՝ դրա համար իրենք միշտ սատարել են ԵՄ-ի Արևելյան գործընկերության քաղաքականությունը, որով հետաքրքրված են նաև Հայաստանը, Ադրբեջանը: «Մենք ուզում ենք, որպեսզի ԵՄ-ն հնարավորինս շատ ֆինանսական ներդրումներ անի այդ ծրագրում: Եվ հույս ունենք, որ Արևելյան գործընկերության ծրագիրը հետայսու կարագացնի ձեր համագործակցությունը և կամրացնի ձեր կապերը ԵՄ-ի հետ»,-ասաց նա:

Հայաստանի վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունում նշվել է, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է «Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը»:

Հայերեն English Français Русский

Գեղարքունիքի մարզի մասնակիցները «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին խրախուսվել են հավաստագրերով

Հարավային Կորեայի ՊՆ ղեկավարը ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև երկխոսության վերսկսման հույս է հայտնել

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մեկնարկին նվիրված ասուլիս

Եմենի զորքերը հակագրոհ են սկսել հութիների դեմ՝ փորձելով վերադարձնել մայրաքաղաք Սանան

Ձերբակալվել են Գեղարքունիքի մի շարք դպրոցների տնօրեններ, մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ում նավթի գները կտրուկ կնվազեն

Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակմամբ՝ ի պատասխան տնտեսական պատժամիջոցների

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

Երևանի ավագանին կքննարկի «Երևանտրանս» ընկերության լուծարման հարցը

Թուրքագետը համոզված է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին հակասությունները չեն հանգեցնի առճակատման