Մարզեր

Գեղարքունիքի մարզի մասնակիցները «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին խրախուսվել են հավաստագրերով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի մասնակիցները «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին խրախուսվել են հավաստագրերով

ՀՀ Գեղարքունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացված «Մշակութային վերածնունդ»․ «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնի 15-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի մարզի պատվիրակության կազմում ընդգրկվել են մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, կրթամշակութային հաստատությունների, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, երաժիշտներ և պարային խմբեր։

«Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագրով փառատոնի ընթացքում ցուցադրվել են Գեղարքունիքի մարզի Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցի, Սևանի մշակութային կենտրոնի, Մարտունիի արվեստի դպրոցի շնորհալի սաների ձեռքի աշխատանքները, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ներկայացրել է թանգարանային տարբեր ցուցանմուշներ, Գավառի տարածաշրջանին բնորոշ թխվածքներ։

Փառատոնի ընթացքում անցկացվել են նաև վարպետաց դասեր, կազմակերպվել է հյուրասիրություն։

Գեղարքունիքի մարզից երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել Սևանի «ԳԱՄՄԱ» բենդի երգիչ Գուրգեն Մկրտումյանը, Սևանի մշակութային կենտրոնի «Սևան» ժողովրդական պարերի համույթը, մասնակիցները հանդես են եկել միասնական շուրջպարով։

«Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնի ավարտին մասնակիցները փառատոնի մասնակցությունը գնահատող հանձնաժողովի կողմից խրախուսվել են հավաստագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում