Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 25-ի ցերեկը, հոկտեմբերի 26-30-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին, 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մարզերում հոկտեմբերի 25-ի ցերեկը, հոկտեմբերի 26-30-ը կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-7մ/վ, հոկտեմբերի 25-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։