Համայնքը Երևանի կենտրոնի բեռնաթափման նախագիծ է մշակել. քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայցով Կենտրոնում է եղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում։ Շրջայցի ժամանակ նշվել է, որ համայնքն այսօր Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված նոր նախագիծ է դիտարկում. երթևեկության կանոնակարգման հարցում կտրվեն համալիր լուծումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Երևանյան բակերում առկա խնդիրները տարբեր են, դրանց կարգավորումները՝ երբեմն հրատապ, երբեմն էլ հիմնարար լուծումներ պահանջող: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Կենտրոնում էր:

Համայնքն այսօր Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված նոր նախագիծ է դիտարկում. երթևեկության կանոնակարգման հարցում կտրվեն համալիր լուծումներ:

1965թ. հիմնադրված թիվ 15 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո բոլորովին վերջերս է իր դռները բացել շուրջ 180 փոքրիկների առջև: Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող կրթօջախում նոր ու հարմարավետ պայմաններ են։ Հաջորդ խնդիրը, որ լուծում է պահանջում, բակային տարածքի բարեկարգումն է: Մանկապարտեզ այցելած քաղաքապետ Ավինյանը տեղեկացնում է. նախագիծը կընդգրկվի 2024թ. շինբարեկարգման ծրագրում:

Այգեստան թաղամասում գտնվող թիվ 18 մանկապարտեզ այսօր շուրջ 70 երեխա է հաճախում: Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ համայնքը նախատեսում է ընդլայնել նախակրթարանի շենքային պայմանները:

Երևանի թիվ 10 դպրոցն ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Մարզադահլիճի հիմնանորոգումն այստեղ առաջնային անհրաժեշտություն է: Թիվ 20 դպրոցում էլ կլուծվի բակի բարեկարգման ու մարզահրապարակի կառուցման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան