Մեկնարկել է Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխմանը նվիրված աշխատաժողով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխմանը նվիրված հոկտեմբերի 23-ին մեկնարկած աշխատաժողովի նպատակն է դիտարկել ֆունկցիաների միջազգային դասակարգման թվային գործիքի՝ «e-disability» համակարգի այլ երկրներում հետագա տարածման տեսլականը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, եռօրյա աշխատաժողովի շրջանակում Ասիական զարգացման բանկի գլխամասային գրասենյակի, միջազգային փորձագիտական համայնքի և ՀՀ մասնագիտական խմբերի ներկայացուցիչները հնարավորություն կունենան մանրամասն ուսումնասիրել Հայաստանում անձի ֆունկցիոնալության համակարգի բարեփոխումը, դիտարկել թվային գործիքի կարողությունները՝ թափանցիկ, հասցեական, ներառական թվային ծառայությունների հասանելիության համատեքստում։ Աշխատաժողովին կներկայացվի նաև ներառական սոցիալական պաշտպանության համակարգերի մշակման տարածաշրջանային և համաշխարհային լավագույն փորձը, այդ թվում՝ ներառյալ իրավասության և կարիքների գնահատման, փոխկապակցված գործընթացների թվայնացման, տեղեկատվական համակարգերի մշակման, տվյալների և գործերի կառավարման մարտահրավերների ու լուծումների վերաբերյալ ուսումնասիրություններն ու դիտարկումները:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի մարդկային և սոցիալական զարգացման ոլորտի գրասենյակի տնօրեն Վենդի Ուոքերը, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, ԱՍՀ նախարարության, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2021թ․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունումը հնարավորություն է տվել վերափոխել հաշմանդամության գնահատման համակարգը և ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ` հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման մոդելի վրա:

Նախարարն ընդգծել է նաև նորարարական թվային գործիքների կիրառման կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական ծառայությունների մատչելիությունն ու հասցեականությունն ապահովելու գործընթացում։

Նշվում է, որ այս համատեքստում Ասիական զարգացման բանկի աջակցությամբ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից գործարկվել է «e-Disability» էլեկտրոնային համակարգը՝ հաշմանդամության սահմանման գործընթացն պարզ ու թափանցիկ դարձնելու նպատակով։ Կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանի խոսքով՝ էլեկտրոնային հարթակի լիարժեք կիրառումը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի ձևաչափով ներկայացնել իրենց կարիքներն ու ստանալ համապատասխան ծառայություններ։

Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխման աշխատանքներն ու այս պահին եղած պատկերը ներկայացրել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Նախարարութան տեղեկացմամբ՝ աշխատաժողովի ընթացքում իրականացվել են նաև պանելային քննարկումներ, հարցուպատասխանի ձևաչափով բարձրաձայնվել բարեփոխումների ընթացքի, հանրային իրազեկման, ծառայությունների մատչելի մատուցմանն ու այլ խնդիրներին առնչվող հարցեր։

Աշխատաժողովին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն շնորհակալագիր է հանձնել Վենդի Ուոքերին՝ արդյունավետ համագործակցության համար։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում