ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ Թեհրանում ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Թեհրանում ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ մասնակցում են նաև Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները: