Հասարակական

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 22-ին, ժամը 08:49-ին ահազանգ է ստացել, որ «Կարասար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին, «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Կարասար» ռեստորանային համալիրի դարպասներին՝ հայտնվելով ռեստորանի բակում։

Նշվում է, որ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում