Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել:

«Պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Իհարկե, այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք էր բերվել հուլիսի 15-ին Բրյուսելում եւ այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց»,- ասել է Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, նա հստակեցրեց, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքումը կդառնա խիստ իրատեսական, եթե պաշտոնապես վերահաստատվեն բոլոր այն սկզբունքները, որոնք ընդունվել են Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։

Հայերեն العربية English Español Français Русский