Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 11-ի ցերեկը, հոկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Մարզերում հոկտեմբերի 11-ի ցերեկը, հոկտեմբերի 12-16-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ:
Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։