Արգենտինան ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցելու համար մարդասիրական օգնություն է առաջարկել Հայաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի դեսպանությանը մարդասիրական օգնություն է առաջարկել Ադրբեջանի հարձակումներից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Diaro Armenia-ն:

Առաքելությունը ներառում է լոգիստիկայի և այլ մասնագետներ, նաև՝ որոշակի անհրաժեշտ պարագաներ, դեղամիջոցներ, բժշկական այլ պարագաներ, չոր սնունդ:

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ավելի ուշ՝ հոկտեմբերի 6-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների պատվիրակությանը: Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների ղեկավարությունը ողջունել է «Սպիտակ սաղավարտ» առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Արգենտինայի նախագահին G20-ի գագաթնաժողովում և ՄԱԿ-ում արած հայտարարությունների համար և զեկուցել հումանիտար իրավիճակի լրջության մասին:

Ալբերտո Ֆերնանդեսն իր հերթին կարևորել է հակամարտությունը տեսանելի դարձնելու կարևորությունը: Նա նաև խոստացել է կապ հաստատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ համակարգելու հայ համայնքի խնդրանքները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված ԼՂ ղեկավարությանը և կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Հայերեն العربية English Español Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում