Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ կլինի նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 5-9-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի և 6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, հոկտեմբերի 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Շրջանների զգալի մասում հոկտեմբերի 4-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում կլինի նաև մառախուղ։

Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 5-ին՝ առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский