Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրավոր դիմել է Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու և մանդատը հզորացնելու հարցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գրավոր դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու, նրա մանդատը հզորացնելու խնդրով, որ այն կարողանա էլ ավելի օգտակար լինել ՀՀ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան:

«Առաջարկել եմ ներառել Հայաստանը «Խաղաղության եվրոպական մեխանիզմի» մեջ, ինչը իրականացվում է Մոլդովայի համար: Մեր նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները սկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված: Ցանկացած գործողություն, որ կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ` կարող ենք հույս դնել նաև այլ գործընկերների վրա, մասնավորապես խոսքս ԱՄՆ մասին է»,- ասաց նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ափսոսանք հայտնեց, որ եղանակային վատ պայմանների պատճառով չի կարողացել այցելել Սյունիքի մարզ՝ հատկապես Գորիս, քանի որ Սյունիքը առաջին է եղել, որ մոբիլիզացվել է բռնի տեղահանվածներին ընդունելու համար, այն մարդկանց ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողերը։

«Նշեմ որ մենք նշանակել ենք նոր պատվավոր հյուպատոս, որը իր ներկայությամբ կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը Հայաստանի այս շատ կարևոր հատվածում՝ Սյունիքի մարզում»,- ընդգծեց նա։

Հայերեն Русский

«Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմն արդեն կինոթատրոններում է

Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի զույգերը հայտնի են

ԱՄՆ փոխնախագահը «ցնցված կլիներ», եթե Թրամփը միջուկային զենք տեղակայեր Արևելյան Եվրոպայում

Վրաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը Հայաստանի դեմ խաղերում

Երևանը պետք է լինի հարմարավետ բոլորի համար․ Ավինյանը շրջայց է կատարել վարչական շրջանում

«Երևանյան բեսթսելեր». Քեշիշյանի գործերն՝ առաջատար. հայ գրականություն. փետրվար, 2025

ԱՄՆ-ն փորձում է բանակցային գործընթացում դիվիդենտներ շահել և՛ Ուկրաինայից, և՛ Ռուսաստանից․ քաղաքագետի վերլուծությունը

Եվրոպական ինդեքսներ - 13/03/25

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանու անդամներն արդեն իսկ 2 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 13/03/25