Պաշտոնական

Հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստան. ՀՀ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

4 րոպեի ընթերցում

Հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստան. ՀՀ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար:

Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և, ցավոք, միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:

Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես, կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը կարողանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը որոշակի կառավարելիության ներքո պահել, մարդկանց ամենակենսական անհրաժեշտությունները բավարարվում են պետության և նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցությամբ:

«Բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի նաև կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Մեր այս միջավայրում շատ կարևոր եմ համարում մեր երկրների միջև երկկողմ օրակարգի հարցերի հասցեագրումը: Դրանք, իհարկե, քաղաքական երկխոսության հարցեր են, միջազգային հարթակներում համագործակցության հարցեր, տնտեսական համագործակցության հարցեր»,- ասել է վարչապետը:

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները: «Ուրախ եմ, որ իմ նախորդ այցից մի քանի ամիս անց նորից Երևան եմ վերադառնում, թեև, շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Եվ ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա սեղանի շուրջ տեսնում եմ ծանոթ ու բարեկամական դեմքեր ևդա, իհարկե, շատ հաճելի է այս բարդ աշխարհում, որ հիմա ապրում ենք:

Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում: Մեր համերաշխությունը դրսևորվել է ողջ տարվա ընթացքում: Մարդասիրական ճգնաժամի և, ընդհանրապես, հումանիտար իրավիճակի վատթարացմանը զուգահեռ օգնության ծավալներն են մեծացել, և ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի»,- ընդգծել է Կատրին Կոլոննան:

Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի համար Ֆրանսիան նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Կատրին Կոլոննան վստահեցրել է, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

Սպորտ

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

Հայաստան

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում