Արծվիկ Մինասյանն այժմ Հռոմի ստատուտի քննարկումը հակասահմանադրական է համարում. Եղիշե Կիրակոսյանը հակադարձում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առանց սահմանադրական փոփոխությունների Հռոմի ստատուտի քննարկումը հակասահմանադրական է համարում, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հակադարձում է՝ Սահմանադրական դատարանի որոշումը հստակ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ հարցը հակասահմանադրական ընթացակարգով է ներառված օրակարգում:

«ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը քննարկման առարկա դարձնել առանց սահմանադրական փոփոխությունների ՝ իր բազմաթիվ ռիսկերով հանդերձ: Դրանց վերաբերյալ կարիք կար ամբողջական, խորը և պաշտպանական բոլորը գործողությունները ձեռնարկելուց հետո նոր անել դա»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ավելի ուշ, անդրադառնալով Մինասյանի մտահոգությանը, ասաց, որ սահմանադրականության հետ կապված հարցի գնահատականը ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վերապահված է միայն ՍԴ-ին:

«Սահմանադրական դատարանը կարող է որոշում կայացնել պայմանագրերի սահմանադրական հարցի վերաբերյալ: Կարծում եմ՝ այստեղ այլ կարծիք լինել չի կարող: ՍԴ-ի որոշումը կա և շատ հստակ է, դա վիճարկելը, կարծում եմ, տեղին չէ»,-ասաց Կիրակոսյանը:

Հայերեն

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին