Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները. պաշտպանության նախարար Լեկոռնյու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Franceinfo-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք կարող է Ֆրանսիան ռազմական միջամտություն ցույց տալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Լեկոռնյուն ասել է, թե անձամբ նախագահ Մակրոնն է հետևում իրավիճակին։

«Հանրապետության նախագահն ինքն է հետևում այս հարցին, որը կարևոր է Ֆրանսիայի համար, կարևոր՝ շատ ֆրանսիացիների համար, ովքեր սիրում են Հայաստանը կամ կապեր ունեն Հայաստանի հետ: Հանրապետության նախագահն ասել է, որ հայ բնակչության ամբողջականությունը, ինքնիշխանությունը, պաշտպանությունը մեզ համար բացարձակ նպատակ են: Ես բազմիցս հանդիպել եմ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Բացի այդ, ես ինձ համարում եմ առաջին ռազմական նախարարը, որ այդքան շատ շփումներ է ունեցել հայ գործընկերոջ հետ։ Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչ օրս գոյություն չի ունեցել, և որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն վարել հայկական բանակի, հայկական իշխանությունների հետ, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել նրանց կարիքները»,- ասել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը։

Ֆրանսիայի՝ ռազմական ճանապարհով միջամտելու հարցին, Լեկոռնյուն ընդգծել է, որ դրան չի հավատում, և որ այդ հարցին պետք է պատասխանեն Հանրապետության նախագահը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը

«Ամեն դեպքում, ակնհայտ է, որ մենք դիտարկում ենք հայաստանից եկող պահանջները»,- նշել է նա։

Հայերեն English Français Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել