Սփյուռք

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Մայր Տաճարում հանդես կգա հայրապետական պատգամով

1 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Մայր Տաճարում հանդես կգա հայրապետական պատգամով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքում Հանրապետական մաղթանք է կատարվելու:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, առավոտյան 10։00-ին Արամ Ա կաթողիկոսի և Կիլիկյան Ուխտի միաբան հայրերի մասնակցությամբ Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում կայանալիք արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը հայրապետական պատգամը կուղղի հայ ժողովրդին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում