Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ-ում Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ-ում Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցելԵԱՀԿ գործող նախագահ,Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման առանցքում են եղել սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունն ընկալում է որպես ամենաթողություն և բացահայտ ուժի կիրառման միջոցով ձգտում հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում