Քաղաքականություն

ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած բացահայտ պատերազմը ԵՄ-ի ձախողված քաղաքականության արդյունքն է․ Եվրախորհրդարանի պատգամավոր

1 րոպեի ընթերցում

ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած բացահայտ պատերազմը ԵՄ-ի ձախողված քաղաքականության արդյունքն է․ Եվրախորհրդարանի պատգամավոր

ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնն ամոթ է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության առնչությամբ, որի արդյունքը նա համարում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած բացահայտ պատերազմը։

«Երեք տարի առաջ Ադրբեջանն ագրեսիա սկսեց Արցախի դեմ՝ պատրվակով, թե հենց Ադրբեջանն է հարձակման ենթարկվել։ Այսօր նրանք բացահայտ պատերազմ են սկսում Արցախի ժողովրդի դեմ: Սա ԵՄ-ի ձախողված արտաքին քաղաքականության արդյունքն է. մենք ամաչում ենք», - «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում