Քաղաքականություն

Երևանը քաղաքապետ է ընտրում․ մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը

2 րոպեի ընթերցում

Երևանը քաղաքապետ է ընտրում․ մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են Երևանի ողջ տարածքում ձևավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Մասնակցող ուժերն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և ավարտվել սեպտեմբերի 15-ին։

Համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալների՝ Երևանի ավագանու ընտրությունններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 824 հազար 250 է։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում