Digital Turbine-ը Google Cloud-ի և SADA-ի հետ կզարգացնի նորարարության աճը. Հայաստանի թիմը ներգրավված է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոբայլ գովազդի, մոնետիզացիայի առաջատար Digital Turbine-ը, Google Cloud-ը և Բիզնեսի ու տեխնոլոգիական խորհրդատու SADA-ն օրերս հայտարարեցին համագործակցության երկարաձգման ու ընդլայնման մասին: Գործարքին անդրադարձել է Yahoo Finance-ը՝ մասնավորեցնելով, որ գործակցությունն առնչվում է Google Cloud-ում ռազմավարական ծառայություններին և լուծումներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում SADA Armenia-ի Գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը նշեց՝ պայմանագրի շրջանակում SADA-ն և Digital Turbine-ը համատեղ ջանքերով կզարգացնեն մոբայլ գովազդի և մոնետիզացիայի հարթակի նորարարությունների տեմպերն ու աճը: Ընկերությունները կհամագործակցեն մի քանի ուղղություններով՝ օգտագործելով Google Cloud-ի նոր ձեռքբերումները տվյալների, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտներում։ Համագործակցությունն ուղղված կլինի նաև հարթակի գործառույթների պարզեցմանը և գործընթացների օպտիմիզացիային:

«SADA-ն հպարտ է Digital Turbine-ի ամպային վերափոխման ընթացքում նրա վստահելի խորհրդատուն և գործընկերը լինելու համար։ Մենք համատեղ աշխատել ենք ընկերության թիմերի հետ՝ օգնելու նրանց հասցնել բիզնեսը հաջորդ մակարդակին և գերազանցել ընկերության նպատակները»,- նշեց SADA-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Մայլս Ուորդը:

Digital Turbine-ի հետ աշխատանքում ընդգրկված են նաև SADA Armenia-ի ինժեներները, որոնք բոլորը Google Cloud սերտիֆիկացված մասնագետներ են: Ընդհանուր առմամբ, SADA-ում աշխատում են Google Cloud-ի Fellow սերտիֆիկացումն անցած 8 ինժեներներ: Google Cloud Fellow սերտիֆիկատը տրվում է միայն խորը տեխնիկական փորձ ունեցող անհատներին, որոնք կարող են բիզնեսի պահանջները վերածել տեխնիկական լուծումների՝ օգտագործելով Anthos-ը և Google Cloud-ը:

«Մենք շարունակում ենք ակտիվ գործունեություն ծավալել որպես համաշխարհային մատակարարման կենտրոն՝ հաճախորդների աջակցման ծառայություններ մատուցելով աշխարհով մեկ գործող ընկերություններին, որոնք օգտվում են Google Cloud-ից»,- նշեց Սյուզաննա Ազոյանը՝ հավելելով, որ Հայաստանի ինժեներական թիմն ուրախ է համագործակցել Digital Turbine-ի հետ։

«Google Cloud-ը և SADA-ն բջջային էկոհամակարգը նոր տեխնոլոգիաներով զարգացնելու մեր ընթացիկ նպատակի կարևոր գործընկերներն են: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կօգնի զարգացնել կարողությունները, որոնցով Android հավելվածներ մշակողներն ավելի շատ հաճախորդներ կունենան և կշարունակեն աճը»,- ասաց Digital Turbine-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Սենթիլ Կումարանը:

SADA-ն հիմնադրվել է հայազգի Անի և Հովիգ Սաֆոյանների կողմից 2000 թվականին, իսկ 2021թ. ընկերությունը գլոբալ մատակարարման գրասենյակ է բացել Երևանում, որը սպասարկում է SADA-ի համաշխարհային հաճախորդներին։

SADA-ի փորձագետները մասնագիտացած են հենց բիզնեսին և տվյալ ոլորտին հատուկ լուծումներ առաջարկելու հարցում՝ անկախ նրանից, թե տվյալ ընկերությունն ամպային միգրացիայի որ փուլում է:

Տարածաշրջանի բիզնեսներին հարմար է SADA Armenia-ի միջոցով տեղափոխվել ամպային տիրույթ և օգտվել Google Cloud-ի բոլոր առավելություններից՝ հավելվածների մշակման, արտադրողականության ու համատեղ աշխատանքն արագացնելու համար, ինչպես նաև օգտագործել տվյալները՝ բիզնեսի մրցակցային առավելությունները բարելավելու նպատակով:

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը