Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա, մյուս ճանապարհները չեն կարող այլընտրանք լինել․ Ժոզեպ Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչՋոզեպ Բորելը հայտարարել է, որ Լաչինի միջանքը պետք է վերաբացվի հիմա, իսկ մնացած ճանապարհները, օրինակ Աղդամինը, կարող են վերաբացվել որպես ընդհանուր կարգավորման մաս, ոչ թե որպես այլընտրանք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է X-ի (նախկինում Twitter) իր էջում՝ մանրամասներ հաղորդելով իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը։ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Մնացած ճանապարհները, ինչպիսին է Աղդամինը, կարող են բացվել որպես կարգավորման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- հայտարարել է Բորելը։

Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 9-ին հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ ՌԴ կառավարությունը որոշել է հումանիտար օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, իսկ Արցախի իշխանությունները, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, որոշել են թույլ տալ ռուսական հումանիտար օգնության մուտքը Աղդամի ճանապարհով։ Միևնույն ժամանակ, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ՌԴ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից։ Ադրբեջանական կողմը, սակայն, հերքել է Լաչինի միջանցքով բեռնափոխադրումները վերականգնելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի (նախկինում Twitter) իր էջում գրել է, որ Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար օգնություն ուղարկելն առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ այն դիտարկել Աղդամի ճանապարհն ու Լաչինի միջանցքը միաժամանակ գործարկելու առաջարկի հետ, որը, ըստ Հաջիևի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են։

Հայերեն العربية Français Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված