Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև Երևան համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված Հայաստանի քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձինք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 10 հազար 308 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

«2023 սեպտեմբերի 17-ին տեղի ունենանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններին ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մասնակցելու իրավունք ունեն նաև քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած, Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: Այդ անձանց թիվը կազմում է 14 հազար 839, այդ թվում՝ 1639 կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, 628 փախստականներ, 109 քաղաքացիություն չունեցող անձինք: ՌԴ քաղաքացիների թիվը կազմում է 10 հազար 308»,-ասաց Դավթյանը:

Նա նաև ընդգծեց՝ Ռուսաստանի Դաշնության հետ 2000-ականների սկզբին ուժի մեջ մտած երկկողմ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հաշվառումը հավասարազոր է մշտական կացության կարգավիճակի:

«Այսինքն՝ տասնյակ տարիներ ՌԴ այն քաղաքացիները, որոնք հաշվառվել են, որ զուգահեռաբար կացության կարգավիճակ ձեռք բերելու կարիք չլինի, և օրինական հիմունքներով ՀՀ-ում երկարաժամկետ բնակվելու հնարավորություն ունենան, ևս արտացոլված են այդ 10 հազար 308-ի մեջ»,-նշեց Դավթյանը:

Իսկ, թե ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանից դեպի Հայաստան աշխուժացած ներհոսքը որքանո՞վ է արտացոլված՝ նա պատասխանեց՝ պատկերը հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ 2021 թվականից սկզբից հաշվառվածների թիվը 4277 է, իսկ մնացած շուրջ 6000-ը գոյացել է տասնյակ տարիների ընթացքում վերոնշյալ կարգավորումների արդյունքում։

Հայերեն Русский

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին